Լրահոս
Օրվա լրահոսը

Այդքան բա՞րդ է հասկանալը, որ եթե Արցախը Հայաստանի սովորական մարզ է, նշանակում է՝ հակամարտության կողմերը բացառապես Հայաստանն ու Ադրբեջանն են. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2019 11:47 Share

Ցավալի իրողություն է նաեւ այն, որ հենց այս օրերին հերթական անգամ «չեղած տեղից» սրվում է «հայաստանցի-ղարաբաղցի» թեման։ Քարոզչամիջոցներում ու սոցկայքերում ահավոր աղմուկ է բարձրանում, թե «բա տեսա՞ք, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը Ստեփանակերտում հայաստանցիներին ու ղարաբաղցիներին «մենք» ու «դուք»-ի է բաժանում», մի ուրիշը հայտարարում է, թե ԼՂՀ անկախությունը ֆիկցիա է, եւ Արցախն ընդամենը Հայաստանի մարզերից մեկն է, երրորդն ասում է՝ նման բան ասողները լավ կանեն ոտք չդնեն Արցախ…

Այդքան դժվա՞ր է հասկանալ այն պարզ իրողությունը, որ «մեկ հայրենիք, երկու պետություն» սկզբունքն այս պահին պարզապես այլընտրանք չունի։ Իհարկե, Արցախը Հայաստան է, եւ տասնամյակների մեր պայքարի նպատակը հենց այս անառարկելի ճշմարտության միջազգային ամրագրումն է, բայց ակնհայտ է, չէ՞, որ միջազգային ատյանների առաջ երկու պետական կազմավորումներով ներկայանալը վերջնական նպատակին հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետ ռազմավարությունն է:

Այդքան բա՞րդ է հասկանալը, որ եթե Արցախը Հայաստանի սովորական մարզ է, նշանակում է՝ հակամարտության կողմերը բացառապես Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ եթե Արցախը փաստացի անկախ պետություն է՝ ուրեմն հակամարտության հիմնական կողմերը Արցախն ու Ադրբեջանն են, եւ Արցախն ընդամենը պիտի ձգտի հասնել միջազգային հանրության կողմից իր փաստացի անկախության ճանաչմանը (իսկ դրանից հետո կմնա որպես անկախ պետություն, թե կմիավորվի Հայաստանի հետ՝ արդեն մեր որոշելիքն է)։ Թե՞ մենք ուզում ենք միջազգային հանրությանը համոզել մի բան, որին ինքներս չենք հավատում։

Այսպես թե այնպես, բանակցային գործընթացը թեւակոխում է նոր փուլ, եւ ադրբեջանական կողմի դիրքորոշումից է կախված՝ հանգուցալուծումը խաղա՞ղ կլինի, թե՞ կգործի «նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքը։ Երկու դեպքում էլ մեզ միասնություն է պետք, եւ իրավիճակը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելն անթույլատրելի է՝ ում կողմից էլ արվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930