1996 թվականի այս օրը, Արցախի պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ «Կրթությունը և գիտությունը Ղարաբաղում» գիտական և մեթոդական հանդեսի անդրանիկ համարի շնորհանդեսը: Ավելի քան քառորդ դար այն տպագրվեց և մեծ պահանջարկ ուներ ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում և Սփյուռքում:
Նման հանդեսի հիմնադրման անհրաժեշտությունը բխում էր նորանկախ հանրապետության կրթական և գիտական հաստատություններում ձևավորված պահանջներից: Պարբերականի կարևոր առաքելությունը ՀՀ – ում և արտերկրում առկա գիտամեթոդական հետազոտությունների արդյունքների արտահանումն էր Արցախ:
Հանդեսի խմբագրակազմում ներառված էին հայտնի գիտնականներ, մշակույթի գործիչներ, դասախոսներ և ստեղծագործող ուսուցիչներ:
Կարդացեք նաև
Կամո Աթայան
«Առավոտ» օրաթերթ
14.09.2026




















































