Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Երբ «արդարության առաջամարտիկը» կեղծիքների մեջ է թաթախված». «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհուրդ

Ապրիլ 04,2019 21:44

Այսօր՝ ս.թ. ապրիլի 4-ին, «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին տեղյակ է պահվել, որ հիմնադրամի խորհրդի կողմից հեռացված տնօրեն, իրեն արդարության առաջամարտիկ հորջորջող Մհեր Խաչատրյանը, լինելով Գյումրու տնակների ապամոնտաժումը և տարածքի ազատումը հաստատող հանձնաժողովի անդամ, հիմնադրամի անունից ստորագրել է կեղծ փաստաթղթերի տակ, մասնավորապես., ս.թ.մարտի 18-ին  237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել է ակտը, որի տնակը կիսաքանդ է, իսկ տարածքը՝ չմաքրված:

Ս.թ. մարտի 25-ին որպես 159/330 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման փաստ՝ ստորագրել է այնպիսի տնակի ազատման ակտ, որի տեղում այժմ կառուցված է երկհարկանի բնակարան, իսկ սեփականատերը, ըստ շրջանառվող լուրերի, ևս մեկ բնակարան է ստանալու՝ հիմնվելով տնակի ազատման փաստի վրա: Կից ներկայացվում է հանձնաժողովի որոշ անդամների կողմից ստորագրված ակտը և երկհարկանի առանձնատան լուսանկարը:

Այստեղ առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր:

 

«Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930