Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի կանանց առաջնությունում կայացավ 7-րդ տուրը

Ապրիլ 18,2019 23:10 Share

Անթալիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մեկօրյա հանգստից հետո մասնակիցները վերսկսեցին պայքարը յոթերորդ տուրում:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեցին, համապատասխանաբար վաստակելով 5 եւ 4,5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գեւորգյանը (նկարում) հաղթանակ տարան իրենց մրցակիցների նկատմամբ: Հայաստանի այս երեք ներկայացուցիչներն ունեն 4-ական միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել