Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՍԴ-ն այդ հոդվածը ճանաչի հակասահմանադրական, մեղադրանքը Քոչարյանի վրայից կհանվի». սահմանադրագետ

Մայիս 21,2019 17:55

«Դատարանի այդ որոշումը խորամանկ չէ: Այդ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս պաշտոնյաներին, գոյություն չի ունեցել 2008թ.-ին: Ներկայիս իրավիճակում այն լղոզված շարադրանք ունի: Այդ լղոզվածությունը տարընթերցումների առիթ կարող է տալ, այն չի համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ գործը ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշմանը, ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

«Եթե ՍԴ-ն այդ հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, ապա ՀՀ սահմանադրական կարգի տապալման  մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի վրայից կհանվի»,-տեղեկացրեց Վարդան Այվազյանը: Իսկ եթե չճանաչի, մասնագետի բնորոշմամբ՝ մեղադրող կողմի եւ դատարանի համար պարզ կլինի գործի հետագա ընթացքը:

Իսկ թե ինչու է դատավորն առանց կողմերի կարծիքները լսելու գործի վարույթը կարճել, Այվազյանը տեղեկացրեց՝ դա դատարանի մոտեցումն է, որի պարագայում դատավորը պարտավոր չէ լսել կողմերի կարծիքները:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկի քրեական գործով առաջադրված է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք:

Ուղիղ։ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու մասին. մեկնաբանում է սահմանադրագետ Վարդան Այվազյանը

Gepostet von Aravot am Dienstag, 21. Mai 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031