Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահ է լինում, որ ես հիշում եմ էն հայտնի սքեթչը՝ դուք ուրիշ հերոս չե՞ք ճանաչում». Զոհրաբ Մնացականյանի արձագանքը՝ դեսպանների մասին հարցին

Հունիս 06,2019 12:22

Ազգային ժողովում 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը շարունակվում է: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն է զեկուցում:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դժգոհեց դեսպաններից՝ ասելով, որ համայնքի հետ պատշաճ աշխատանք չեն տանում: Նա հարցրեց՝ մենք տեսնո՞ւմ ենք դեսպանատների կողմից հայ համայնքին ներգրավելու եւ արդյունավետ համազգային օրակարգ ձեւավորելու միջոցառումներ, 2018-ից սկսած՝ կուզենային նորովի լիներ, նախկինում խնդիրներ են եղել, հաճախ դեսպանատներին նայում էին՝ որպես տնտեսական կցորդներ:

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ասում եք՝ դեսպաններն ինչով են զբաղվում: Պահ է լինում, որ ես հիշում եմ էն հայտնի սքեթչը՝ դուք ուրիշ հերոս չե՞ք ճանաչում, բոլոր հարցերով դեսպանություններն ու արտգործնախարարությունն են՝ քրեականից սկսած, մինչեւ չգիտեմ ինչ տնտեսական հարցերով: Արտգործնախարարությունը ունի չափազանց կարեւոր գործառույթ, որը վերաբերում է յուրաքանչյուր դեսպանատանը՝ ներկայացնել ՀՀ-ն տվյալ երկրում»:

Նախարարն ասաց, որ սփյուռքը սփյուռքի հետ շփումը եղել եւ մնում է դեսպանությունների առաջնային գծերից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930