Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շատ վճռական ենք՝ որեւէ կերպ չի լինելու քաջալերում որեւէ չարաշահողի». Զոհրաբ Մնացականյանը՝ վիզաների ազատականացման մասին

Հունիս 06,2019 11:49

Ազգային ժողովում 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը շարունակվում է: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ եվրաինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց, թե որ երկրներն են վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

Արման Եղոյանն ասաց, որ ապաստան հայցող քաղաքացիների թիվը նվազել է 2018-ին. «Դեռեւս կան մտահոգություններ որոշ ԵՄ անդամ երկրների կողմից վիզաների ազատականացման կոնտեքստում, բայց թվերը 2018-ին կազմել են 4815՝ ի հակադրություն 2017-ի 6875-ի: Մենք մշտական կապի մեջ ենք ԵՄ ներկայացուցչության հետ»:

Խոսելով վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ նախարարն ասաց, որ այսօր ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ գործում է  Վիզաների դյուրացման պայմանագիրը, դրան զուգահեռ՝ Ռեադմիսիայի պայմանագիրը: Այդ պայմանագրերը բանակցել եւ ստորագրվել են 2013-ին եւ միտված են դյուրացնելու մարդկային շփումները: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր ԵՄ-ի հետ, միջպետական մակարդակով իրականացվում են, բայց որպեսզի լուրջ խորություն տալ այդ հարաբերություններին, մարդկային շփումները գերակա են: Հարաբերությունը խորացնում են մարդիկ: Դժբախտաբար, կան դեպքեր, երբ կան չարաշահողներ եւ որեւէ դեպքում ՀՀ իշխանությունները չեն խրախուսում որեւէ չարաշահում,այլ՝ հակառակը: Մենք շարժվում ենք վիզաների ազատականացման գործընթացի սկիզբը: Մենք մեր կողմից վերահսկման մեխանիզմները պետք է ուժեղացնենք: Մենք շատ զգայուն ենք ու շատ վճռական ենք, որ որեւէ կերպ չի լինելու դա քաջալերում որեւէ չարաշահողի, հենց չարաշահողներն են, որ խնդիր են ստեղծում՝ արագացնելու վիզաների ազատականացման գործընթացը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930