Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը. ԱԻՆ

Հունիս 06,2019 16:26 Share

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է

Հարգելի քաղաքացիներ

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է

1)     Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

2)     չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.

3)     Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.

4)     բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.

5)     անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.

6) Չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):

ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930