Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանը ներողություն կխնդրի՞ նախագահ Արմեն Սարգսյանից

Հունիս 18,2019 19:33

«Ակնկալում էի, որ ԱԺ-ում պատգամավորներն ինձ այդ հարցը կուղղեին…Ինձ ճանաչող ամեն մեկը կվստահեցնի, որ իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը եւ այդ թեման փակելը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ  է ներողություն խնդրել նախագահ Արմեն Սարգսյանից՝ «տխմարագույն դեմագոգ» արտահայտության համար, ասաց Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկությամբ ՍԴ անդամի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը: Գրիգորյանը ժամանակին քննադատել էր Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում թեկնածությունը:

«Ես հիմա գտնվում եմ պաշտոնական կարգավիճակում: Ես այդ արտահայտություններն արել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում: Որեւէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել այն մասին, որ իր՝ արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակում կատարած թեկուզ եւ ցնցող կամ կոպիտ արտահայտության համար, որը ես չէի նախընտրի եւ չէի ցանկանա, որ մարդիկ անեն, ներողություն խնդրելու հարցի առաջ կանգնի: Ներողություն խնդրելը բարոյական հարթությունում է: Իմ եւ նախագահ Սարգսյանի հարաբերությունների հարթություն գոյություն ունի: Մեր հանդիպումները չեն եղել հրապարակման ենթակա: Կցանկանայի, որ դրանք հրապարակային լինեին, որպեսզի նախագահ Սարգսյանի կարծիքն էլ լսելի լիներ: Դա շատ ուսուցողական կլիներ: Ուսուցողական է, երբ նա ներկայացնում է թեկնածուի, որը ժամանակին քննադատել է իրեն, քան թե մեկին, որը մշտապես գովաբանել է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930