Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Պարոն Զեյնալյանը որեւէ հակասություն չի ունեցել կառավարության դիրքորոշման հետ». Ռուստամ Բադասյան

Հունիս 19,2019 22:45

«Որքանով որ տեղյակ եմ, պարոն Զեյնալյանը որեւէ հակասություն չի ունեցել կառավարության դիրքորոշման հետ, եւ դատարանների արգելափակման հետ կապված, կարծում եմ, վարչապետը սպառիչ պատասխանել է, թե դա ինչ գործողություն էր եւ ինչ նպատակ ուներ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով գնահատականներին, թե Արտակ Զեյնալյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալը պայմանավորված էր նրանով, որ նա չէր կիսում դատարանների շրջափակման գործողության վերաբերյալ վարչապետի՝ կառավարության տեսակետը, ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը:

«Դա դատարանի հանդեպ ճնշում կիրառելու գործիք չէր, այլ միջոց՝ ցույց տալու համար, թե որտեղ է ցանկացած իշխանության կրողը՝ աղբյուրը»,-համոզմունք հայտնեց Ռուստամ Բադասյանը, ապա հավելեց, որ իր կարծիքով՝ «վեթինգ»-ի գործընթացը պետք է վերապահվի ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին,-«Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ անկախ դատական համակարգ ունենալու համար: Միայն դրանով հնարավոր չէ»:

Նախարարը նաեւ նշեց, որ անցումային արդարադատության մասին խոսել չի կարող, քանի որ դրա գործիքակազմը դեռ հստակ չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930