Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

Հունիս 22,2019 12:11 Share

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի:

«Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման և ամրապնդման գործում: Հայ ժողովրդի բարեկամի բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաև անկեղծ զորակցության խոսքերս փոխանցեք Դեմետրիս Խրիստոֆիասի հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցական հեռագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել