Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք փնտրտուքների մեջ են քաղաքական եւ հանրության դաշտում ինչ-որ ձեւով տեղավորվելու եւ հանրությանը հաճո խոսք ասելու». Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին

Օգոստոս 28,2019 20:00

Այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին թե ինչպե՞ս է վերավերում ՀՅԴ-ի մոտեցմանը Ամուլսարի հարցով, այն դեպքում, որ ՀՅԴ առանցքային դեմքերից մեկը ձեր իշխանության ժամանակ բնապահպանության նախարար է աշխատել: Խոսքը Արծվիկ Մինասյանի մասին է: Հարցին՝ ինչո՞ւ է ՀՅԴ-ի մոտեցումը փոխվել Ամուլսարի հարցով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ իրենք փնտրտուքների մեջ են քաղաքական եւ հանրության դաշտում ինչ-որ ձեւով տեղավորվելու եւ հանրությանը հաճո խոսք ասելու: Ուշադրություն գրավելու փորձ եմ գնահատում, իսկ դեղին քարտը կամ էն մյուս քարտերը արդեն ժողովուրդն է ցույց տալիս ընտրության միջոցով, կամ ասենք, 10-20 հոգանոց հավաքներով քաղաքապետարանի դիմաց, կամ մի այլ վայրում»:

Ալեն Սիմոնյանի կարծիքով ճիշտ չի վերագրել նշված մարդկանց խոսքը ամբողջ Դաշնակցություն կուսակցությանը. «ՀՅԴ-ն հին, կարեւոր եւ պատմություն ունեցող կուսակցություն է, բայց իր հնությունը, մեծ լինելը նաեւ ենթադրում է, որ այնտեղ կան մարդիկ, որոնք հաճախակի սխալ քայլեր են անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031