Լրահոս
Օրվա լրահոսը

5.1 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանում. կա 1 զոհ, 29 վիրավոր

Սեպտեմբեր 09,2019 10:23 Share

Սեպտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:42-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 29.570 և արևելյան երկայնության 105.060 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան՝ Զիգոնգ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 29 վիրավոր:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել