Լրահոս
Օրվա լրահոսը

Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Գուգարաց թեմի առաջնորդը կրկին ահազանգում է

Հոկտեմբեր 10,2019 15:12

Մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է գտնվում: Վանքի հյուսիսային պատը խարխլված է և ուր որ է փլվելու է և վնասելու ուխտավորներին և զբոսաշրջիկներին՝ թողնելով անկանխատեսելի հետևանքներ:

Այս մասին դեռևս 2 մայիս, 2019 թվակիր նամակով,  Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը  ահազանգել է ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սակայն,  առ այսօր Մշակույթի նախարարությունից ոչ մի կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել հուշարձանը փրկելու համար: Առջևում սպասվում է անձրևներ և ձմեռային շրջան իր հետևանքներով:

Սրբավայրի փլուզման դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Մշակույթի նախարարության վրա:

Արդ, Սրբազանը ևս մեկ անգամ ահազանգում է պատկան մարմիններին և պահանջում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Սրբավայրի պահպանությունը ապահովելու համար:

 

Դիվան Գուգարաց թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031