Լրահոս
Օրվա լրահոսը

 «Մենք Վանեցյանի ծաղկի բիզնեսի կամ Վանեցյանի անվան հետ կապված որեւէ առնչություն չունենք». Արսեն Բաբայան

Հոկտեմբեր 21,2019 13:16

«Այս պահին էական չէ` ինչով էր զբաղվում Կարեն Ղազարյանը ծաղկի շուկայում, իսկ պաշտոնական հաղորդագրությունը եւ Կարեն Ղազարյանի հայտնածն իրար չեն համապատասխանում: Մասնավորապես, պարոն Ղազարյանը պնդում էր, որ ոստիկանությունում իրեն ասել են՝ ցուցմունք տա շորթման մասին »,- Aravot.am-ի հարցին, թե ինչով է զբաղվում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից հոկտեմբերի 17-ին ոստիկանություն տեղափոխված Կարեն Ղազարյանը պատասխանեց «Բաբայան Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության տնօրեն Արսեն Բաբայանը։

Մեր ճշտող հարցին, թե Ղազարյանը ծաղկավաճա ՞ռ է, թե ծաղկի բիզնես է տնօրինում, պարոն Բաբայանը պատասխանեց՝ ծաղկի բիզնեսում ներգրավված անձ է:

Արսեն Բաբայանի ղեկավարած փաստաբանական գրասենյակին Կարեն Ղազարյանից բացի դիմել են նույն օրը նույն հարցով ոստիկանություն տարված եւս 4 քաղաքացի, նրանց բոլորի շահերն էլ ներկայացնում է նշված փաստաբանական ընկերությունը:

Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք նաեւ, թե Կարեն Ղազարյանն ինչ կապ ունի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանեկան ծաղկի բիզնեսի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։

Արթուր Վանեցյանի հետ Կարեն Ղազարյանի ու մյուս չորս քաղաքացու առնչության մասին պարոն Բաբայանն ասաց՝ նման տեղեկություն չունեն.

«Մենք Վանեցյանի ծաղկի բիզնեսի կամ մամուլում հրապարակված Վանեցյանի անվան հետ կապված որեւէ առնչություն չունենք»:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունից պարզաբանել էին, որ ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։

«Ապօրինի ձեռնարկատիրության մասին ընդհանրապես խոսք չկա: Ըստ Կարեն Ղազարյանի՝ 6-րդ վարչությունում հորդորել են ցուցմունք տալ շորթման հանգամանքների մասին, ինչը ինքը հերքել է»:

Մեր հարցին, թե հորդորել են՝ ցուցմունք տալ, որ գումար է շորթել ու տվել Վանեցյանի՞ն, պարոն Բաբայանն ասաց՝ Կարեն Ղազարյանի մասով նման տեղեկություններ չկան:

Իսկ մեր հաջորդ հարցին՝ մյուսների մասով կա՞ն այդպիսի տեղեկություններ, պարոն Բաբայանը պատասխանեց՝ գործի ընթացքի վերաբերյալ, խնդրում եմ հարցեր չտաք՝ պայմանավորված գործի եւ անձի շահերով: Նա միայն հստակեցրեց, որ ոստիկանություն տարված 5 քաղաքացուց երկուսին են հորդորել շորթման մասին ցուցմունք տալ, մնացած երեքին՝ ոչ:

Ըստ պարոն Բաբայանի՝ ծաղկի շուկայից բերման ենթարկվածներից մեկը՝ Կարեն Ղազարյանը, մարմնական վնասվածք է ստացել, մի քաղաքացի էլ հայտնել է, որ իրեն հայհոյել են:

Մեր զրուցակցի խոսքով՝ Կարեն Ղազարյանը բժշկական կենտրոնում հետազոտվել է, նրա մոտ հայտնաբերվել են քերծվածքների վերքեր:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031