Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բաբլոյանի պաշտպան. «Հանգամանքներին հնարավոր կլինի անդրադառնալ կարճ ժամանակ անց»

Հոկտեմբեր 24,2019 21:40

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել: Այս մասին այսօր Հատուկ քննչական ծառայությունում Արա Բաբլոյանի հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնեց նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Քննչական գործողություններ են ընթանում: Եկեք սպասենք որոշակի ժամանակահատված, ինչից հետո մասնագիտական դիրքորոշում կհայտնեմ»,-նշեց Արամ Վարդեւանյանը: Նա նախընտրեց այս փուլում փաստական հանգամանքների մասին չխոսել: Հարցին՝ «քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք», նա այսպես արձագանքեց. «Գտնում եմ, որ այդ եւ այլ հարցերի հնարավոր կլինի անդրադառնալ կարճ ժամանակ անց, երբ գործի նյութերի մասին կունենանք ավելի հստակ պատկերացում»:

Արա Բաբլոյանը, ինչպես ՀՔԾ-ն է հայտարարել, կասկածյալի կարգավիճակում է: Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրյալ է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ըստ նախաքննական մարմնի՝ Արսեն Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար: Դա հիմք է հանդիսացել, որպեսզի Հարությունյանի լիազորությունները դադարեցվեն, որպեսզի հետագայում այդ պաշտոնում առաջադրվի Հրայր Թովմասյանը:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031