Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում

Նոյեմբեր 11,2019 21:33

Նոյեմբերի 11-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Վերջին տուրի առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի և Ջիբրալթարի Մ-15 հավաքականները: Խաղն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով:

Մրցաշարը եզրափակեցին Հունգարիայի և Բելառուսի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարը ավելի հստակ իրացրեցին հունգարացիները, որոնք էլ 7 միավորով դարձան մրցաշարի հաղթող:

Հայաստանի Մ-15 հավաքականը վաստակեց նույն 7 միավորը և զբաղեցրեց երկրորդ տեղը, քանի որ միմյանց միջև խաղում զիջել էր հունգարացիներին հետխաղային 11-մետրանոցներով (հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով): Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին հաղթել էր Բելառուսին 2:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակ

  1. Հունգարիա – 7 միավոր
  2. Հայաստան – 7
  3. Բելառուս – 4
  4. Ջիբրալթար – 0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930