Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն նոր արևային էլեկտրակայանով խթանում է էկոտուրիզմը Հայաստանում

Նոյեմբեր 12,2019 13:54

Արևային էներգիայի ներուժը օգտագործելը շատ կարևոր է Հայաստանի նման արևոտ երկրների համար։ Բարձր սակագների պատճառով բնակչության մեծ մասի համար դժվար է կատարել գազի և էլեկտրականության վճարումները։ Արևային էներգիան մեծ տարածում չունի Հայաստանում, բայց էկոլոգիապես մաքուր և խնայող լինելու պատճառով այն ավելի և ավելի հայտնի է դառնում երկրում։ Եվրամիությունը տարբեր նախաձեռնությունների և դրամաշնորհների միջոցով աջակցել է երկրի անցմանը կայուն էներգիայի:

Արևի ձորը

Եվրամիության ֆինանսավորած «Արևաձոր» նախագիծը նպատակ ունի զարգացնել կայուն էներգիան և էկոտուրիզմը Հայաստանում։ Խթանելով կայուն նորարարական տեխնոլոգիաները` այն բարձրացնում է ՓՄՁ մրցակցությունը։ Նախագիծը աջակցել է էլեկտրակայանի կառուցմանը, որը բաղկացած է 4000 արևային վահանակներից, որոնք արտադրում են այնքան էներգիա, որքան բավարար կլինի 500 տան կարիքները հոգալու համար։ Արտադրված ԵՄ-ում, կայանում օգտագործված արևային մոդուլները ամուր են և դիմացկուն եղանակային տարբեր պայմաններին։ Նրանք այնպես են նախագծված, որ ավելի քան 25 տարի կարող են առանց խնդիրների օգտագործվել։ «Արևաձորը» կառավարվում է տեղի իշխանությունների և մասնավոր B&B-ների (անկողին և նախաճաշ) միջև պետական-մասնավոր գործընկերության միջոցով։

Էլեկտրակայանի վայրի ընտրությունը պատահական չէ։ Այն գտնվում է Վայոց ձորի Գլաձոր գյուղում, որը հայտնի է իր արևային օրերի քանակով, ինչը կարող է հասնել տարեկան մինչև 300-ի։ «Արևաձորը» իր արտադրած էներգիան վաճառում է էլեկտրական ցանցերին, իսկ ստացված եկամուտները օգտագործում են էլեկտրակայանը պահպանելու և մարզում էկոտուրիզմը զարգացնելու համար։ Էլեկտրակայանը էկոլոգիապես մաքուր չէ, սակայն այն օգնում է տեղացիներին գումար վաստակել։ Այն աշխատատեղեր է ստեղծել տեղացիների համար և հնարավորություն է տվել համայնքին անցնել մատչելի, կայուն էներգիայի և ավելի քիչ գումար ծախսել կոմունալների վճարման համար։

Էլեկտրակայանի վարչական շենքը նախատեսված է որպես կառավարման և մեթոդոլոգիական կենտրոն։ Ուսանողները կարող են այցելել էլեկտրակայան և հետևել կատարվող աշխատանքներին։

Գլաձորի բնակիչները ներգրավված են եղել էլեկտրակայանի կառուցման աշխատանքներին։ «(Կայանի կառուցումը) շատ լավ բան է մեզ համար։ Այն էկոլոգիապես մաքուր է, և դա շատ կարևոր է»,- ասում է գյուղի բնակիչ Արսեն Համբարձումյանը, որը աշխատել է շինհրապարակում, և մեծ հույսեր ունի նախաձեռնության հետ կապված։ «Հույս ունեմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի կամ գոնե նույնը կմնա»։

«Սա շատ լավ է ոչ միայն Գլաձորի համար, այլ ամբողջ մարզի։ Ապագայում էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի և հարևան գյուղերն էլ կարող են օգտագործել էլեկտրաէներգիան (որը արտադրել է կայանը)։ Մենք դա շատ ենք գնահատում»,- ասում է Գլաձորի մեկ այլ բնակիչ Արսեն Աղաբեկյանը՝ նշելով, որ նա Գլաձորում բնակվող շատ մարդկանց գիտի, որոնք աշխատել են արևային կայանում։ Տեղի բնակիչ Գևորգ Մանասերյանն էլ ասում է, որ շնորհիվ արևային էլեկտրակայանի, գյուղի երիտասարդները հնարավորություն ունեցան գումար վաստակել։

 Դառնալով հայտնի վայր էկոզբոսաշրջիկների համար

Հայկական գյուղերը ունեն մեծ ներուժ էկո և ագրո տուրիզմի համար։ Նրանք առաջարկում են գեղատեսիլ բնապատկերներ, հայկական հյուրասիրություն, դարավոր ավանդույթներ և երկրի խոհանոցը, որը շատ հայտնի է թե տեղի բնակիչների և թե տուրիստների շրջանում։ Վայոց ձորի մարզն էլ իր հերթին ունի հիանալի տեսարաններ և հարուստ պատմություն՝ այն դարձնելով իդեալական վայր զբոսաշրջիկների համար։

ԵՄ-ի կողմից աջակցություն ստացած նախագիծը լրացուցիչ ուշադրություն է դարձնում Վայոց ձորի մարզում էկո տուրիզմի զարգացմանը։ Արևային էլեկտրակայանը ի կատար է ածում այս նպատակը՝ արդեն հասանելի ծառայությունները դարձնելով ավելի կայուն։ Ավելի քան 200 տեղի բնակիչ, ՓՄՁ, հավանական գործատուներ և աշխատանք փնտրողներ սովորել են էկո տուրիզմի բնագավառում աշխատելու և էներգախնայողության տեխնոլոգիաների մասին, և թե ինչպես կարող են դրանք օգտագործել իրենց տուրիստական բիզնեսներում։ Բացի այդ, 17 ընտանիք ստացել է դրամաշնորհ՝ իրենց տները ավելի էկոլոգիապես մաքուր դարձնելու և իրենց առաջին հյուրերին դիմավորելու համար։

Բաբայան ընտանիքը զբոսաշրջիկների հյուրընկալելու երկար պատմություն ունի։ Ընտանիքը որոշեց Եղեգիս գյուղի իրենց ամառանոցը վերածել հյուրատան, քանի որ այն մոտ էր գտնվում պատմական հուշարձաններին, և այդպիսով իրենք կկարողանային ավելի շատ հյուրեր ընդունել։ Նրանք այժմ ունեն հինգ սենյակ և կարող են ընդունել մինչև 14 հյուր։ Նարինե Բաբայանը կարծում է, որ հյուրատունը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին բացահայտել իրենց գյուղը։ «Եթե զբոսաշրջիկը գալիս և մնում է մեր հյուրատանը, նրանք ոչ միայն ներդրում են կատարում մեր ընտանեկան բիզնեսում, այլ նաև մեր գյուղում»,- ասում է Նարինեն՝ բացատրելով, որ երբ գյուղի բնակիչները տեսնում են, որ արտերկրացիները այցելում են իրենց գյուղ, նրանք ոգեշնչվում են և ավելի լավ ապագա են տեսնում իրենց գյուղի համար։

Նարինեն նշում է, որ իր ընտանիքը պլանավորում էր ապագայում տեղադրել արևային վահանակներ, բայց շնորհիվ դրամաշնորհի, որը ստացել են Եվրամիության նախագծի օգնությամբ, նրանք կարողացան այն տեղադրել ավելի շուտ, քան նախատեսում էին։

Ընտանիքների մեծամասնությունը, որոնք ստացել են ԵՄ դրամաշնորհներ, ապրում են Վայոց ձորի լեռնային համայնքներում։ Զբոսաշրջիկները կարող են այցելել պատմական հուշարձաններ և այնտեղ անցկացնել գիշերը, քանի որ ընտանիքների հյուրատները պատրաստ են տեղավորել հյուրերին։ Հովհաննիսյան ընտանիքը ապրում է Արտաբույնք գյուղում, որը դառնում է մարզի հայտնի տուրիստական վայրերից մեկը։ Երբ ընտանիքը նկատեց, որ իրենց գյուղում այցելուները շատանում են և իրենց հարևանները կարողանում են գումար վաստակել տները դարձնելով հյուրատներ, որոշեցին՝ իրենք էլ պետք է փորձեն։

Հովհաննիսյան ընտանիքը օգտագործել է ԵՄ դրամաշնորհը տեղադրելով արևային ջերմային վահանակներ, փոխել է իրենց պատուհանները ավելի էներգախնայողական պատուհաններով, և վերանորոգել է իրենց խոհանոցն ու լոգարանը։ «Մենք ապրում ենք բնության մեջ և մեզ համար շատ կարևոր է այն պահպանելը»,- ասում է Կարենը՝ ընտանիքի հայրը՝ հավելելով, որ նոր սարքավորումները կօգնեն իրենց գումար խնայել։ «Սա նաև օգնում է մեզ ավելի մրցունակ լինել այլ հյուրատների նկատմամբ։ Մեր գյուղում շատ հյուրատներ կան, բայց մենք միակն ենք, որ տեղադրել ենք էկոհամակարգեր»։

Ընտանիքը ծրագրում է վերանորոգել նաև իրենց բակը։ Նրանք ցանկանում են զրուցարան կառուցել և փոփոխություններ անել, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին զգալ իրենց ինչպես տանը։ «Մենք սովորել ենք՝ ինչպես շփվել զբոսաշրջիկների հետ և ինչպես կառավարել մեր ֆինանսները»,- ասում է Կարենը՝ նշելով, որ իրենց հարևանները ևս հետաքրքրված են նախագծով։ «Նրանք ևս ցանկանում են մի բան անել՝ նրանք ցանկանում են մնալ և զարգացնել գյուղը»։

Հովհաննիսյանները զբաղվում են մեղվաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ և պատրաստվում են իրենց հյուրերին մատուցել իրենց սեփական արտադրանքը։ Ընտանիքի մայր և փորձառու խոհարար Դոնարան պատրաստվում է զբոսաշրջիկների համար պատրաստել հայկական ազգային խոհանոցի ուտեստներ և ներկայացնել իր գիտելիքները և հմտությունները։

«Արևաձորի» միջոցով Եվրամիությունը Հայաստանում աջակցել է միանգամից մի քանի նպատակների իրականացմանը։ Այն օգնել է կառուցել կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր՝ արևային էլեկտրակայան։

Մեկնաբանելով նախագծի արդյունքները՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն ասաց. «Եվրամիության ամուր աջակցությամբ Հայաստանը առաջ է գնում կայուն էներգիայի ճանապարհով։ Էկոկայունությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Արևաձոր» նախագծի ուշադրության կենտրոնում է, որը կապիտալիզացնում է բարձր, բայց հիմնականում չօգտագործված, Վայոց ձորի մարզի ներուժը՝ խթանելով մարզը՝ որպես առանցքային դերակատար Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում և որպես գրավիչ տուրիստական կետ։ Ներդրում, որն արժե ավելի քան մեկ միլիոն, էլեկտրակայանը պատկանում և գործարկվում է Կայուն նորարարական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամի կողմից, որը ստեղծվել է որպես շարժիչ՝ պետական և մասնավոր սեկտորների միջև երկխոսության և գործընկերության համար։ Էլեկտրակայանի եկամուտը կօգտագործվի տեղի բիզնեսներին և համայնքին աջակցելու համար՝ խթանելով նորարարության և կայունության զարգացումը մարզում»։

Յուրաքանչյուր տեղի բնակիչ կզգա նախագծի առավելությունները և կկարողանա անցում կատարել ավելի կայուն և մատչելի էներգիայի աղբյուրներին։ Եվրամիությունը նաև նպաստել է էկոլոգիական գյուղական տուրիզմի զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզի փոքր բիզնեսների համար, և խթանել է մարզում նոր աշխատատեղերի ստեղծումը։ Տեսնելով և լսելով տեղի հաջողության պատմությունները ավելի ու ավելի շատ մարդիկ կմտածեն իրենց երկրում և գյուղում՝ դրանք զարգացնելու մասին։ Հետևաբար՝ հայկական գյուղերը կլինեն գրավիչ թե տեղացի և թե օտարերկրացի տուրիստների համար։

Հեղինակ՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Այս հոդվածը մշակվել է Եվրամիության աջակցությամբ EU4Energy նախաձեռնության շրջանակներում։ Բովանդակության պատասխանատվությունը միայն հեղինակն է կրում, և այն ոչ մի դեպքում չի կարող արտացոլել Եվրամիության տեսակետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930