Լրահոս
Օրվա լրահոսը

Գլաձորի համայնքի նախկին ղեկավարը հեղինակազրկել է տեղական ինքնակառավարման մարմինը. ահազանգ ոստիկանությանը

Մայիս 04,2023 23:03

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել՝ Գլաձոր համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ  Մարտիրոսյանի պաշտոնավարման 11 տարվա ընթացքում թույլ տրված չարաշահումների մասին։ Օպերատիվ աշխատանքներից  պարզվել է,  որ Ա․ Մարտիրոսյանը որպես պաշտոնատար անձ ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս։

Մասնավորապես, լինելով  Գլաձոր համայնքի համայնքապատկան հողատարածքների կազմակերպիչ, կազմակերպել եւ անցկացրել է ապօրինի աճուրդ վաճառքներ, որի արդյունքում իր որդուն ու համայնքապետարանի մի աշխատակցի օտարած  հողատարածքների  արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքին եւ հասարակության օրինական շահերին։

Դրանով  նա հեղինակազրկել է  տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաեւ  համայնքը զրկվել է իր սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները: Կազմված փաստաթղթերն փոխանցվելու են հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031