Լրահոս
Օրվա լրահոսը

Նիստը հետաձգվել է հայցվոր Սամվել Բաբայանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա

Դեկտեմբեր 19,2019 22:30

Սամվել Բաբայանն ընդդեմ ԱՀ Ոստիկանության վիզաների վարչության  վարչական գործով 19.12.2019թ. նախնական դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է հայցվոր Սամվել Բաբայանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա:

Անդրադառնալով նիստից հետո Ս.Բաբայանի տարածած այն հայտարարությանը, որ  Վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաեւ իմ իրավունքների վերականգնումը, տեղեկացնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը եւ չի արտացոլում տվյալ գործի դատավարական ընթացակարգի իրական պատկերը:

Նշված գործի շրջանակներում  տեղի է ունեցել 8 նախնական դատական նիստ, որից 7-ը  հետաձգվել է բացառապես կողմերի միջնորդություններով, ընդ որում 6-ը՝ Սամվել Բաբայանի ներկայացուցիչների  նախաձեռնությամբ, ինչի մասին վկայում են գործում առկա նյութերն ու դատական նիստերի արձանագրությունները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսօրվա նախնական դատական նիստում  Վարչական դատարանը չէր կարող գործի ելքը պայմանավորող որոշում կայացնել, քանի որ նշված գործով դեռեւս դատաքննություն չի իրականացվել:

Ներկայացնում ենք նաեւ նիստերի հետաձգման հիմքերը.

2019թ. մայիսի 23-ի նախնական դատական նիստը հետաձգվել է պատասխանողի ներկայացուցչի կողմից՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու հետ կապված վարչական վարույթի նյութերի բնօրինակները ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որին հայցվորի ներկայացուցիչները չեն առարկել:
2019թ. հունիսի 18-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից՝ Սամվել Բաբայանի՝ ՀՀ-ում հաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ դրա հետ կապված վարչական վարույթի նյութերը ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստանալու միջնորդությամբ պայմանավորված:
2019թ. հուլիսի 9-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից պահանջված՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու վերաբերյալ վարչական վարույթի նյութերը ստացված չլինելու հիմքով:
2019թ. օգոստոսի 27-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն ուղարկված գրությամբ ապացույցը ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
2019թ. սեպտեմբերի 24-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 24.09.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ պայմանավորված ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:
2019թ. հոկտեմբերի 10-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 10.10.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ նույն առ 24.09.2019թ. դիմումի հիմքով:
2019թ. հոկտեմբերի 29-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի եւ Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարություններից Սամվել Բաբայանի զինվորական հաշվառման վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու անհրաժեշտությամբ:
2019թ. դեկտեմբերի 19-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի եւ Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ պայմանավորված ԱՀ պաշտպանության նախարարությունից նախորդ հարցման պատասխանի ոչ ամբողջական լինելու պատճառով:

ԱՀ Դատական դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031