Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը. տուժել են կին վարորդը եւ ուղեւորները

Հունվար 06,2020 18:49

Հունվարի 6-ին, ժամը 16:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը:

Ուղևորները՝ Մարինե (ծնված 1992 թ.), Իրինա (ծնված 1987 թ.), Հերիքնազ (ծնված 1991 թ.) Դ.-երը, Էլիզա Ա.-ն (ծնված 2013 թ.) և Անուշ Մ.-ն (ծնված 1954 թ.), տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Մարինե, Իրինա, Հերիքնազ Դ.-երը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Իսկ Էլիզա Ա.-ն և Անուշ Մ.-ն այնուհետև հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031