Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա սպանված աղջկա ընկերը փնտրում է սպանության համար մեղադրվողի քրոջը

Հունվար 08,2020 22:30

16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանին այսօր մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):

Արա Սուքիասյանի լուսանկարը՝ Dialogue Media Center – DMC-ի ֆեյսբուքյան էջից

«Ես համոզված եմ, որ իմ տղայի նկատմամբ ոստիկանությունում բռնություն է գործադրվել, ինքնախոստովանությունը կորզվել է բռնության միջոցով: Իմ տղային ճանաչելով՝ ուղղակի համոզված եմ, որ բռնություն է կատարվել»,- Aravot.am-ին ասաց Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը: Նա պատմեց, որ այսօր առավոտյան սարսափելի հաղորդագրություն է ստացել. «Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան: Երեւի վրեժխնդիր լինելու համար, դիմել եմ ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում եմ տվել»:

Պարոն Սուքիասյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ որդու հետ այս ընթացքում հաջողվեց խոսել, պարզել դեպքի մանրամասները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր հարցերին ի պատասխան՝ որդին գլուխը բացասաբար շարժում էր. «Չգիտեմ՝ հուզված էր, թե ասում էր՝ ես մեղավոր չեմ»:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ Ժամը 23։00-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031