Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այս օրենքը հենց շումախերներից պաշտպանելու միտում ունի». Արմեն Խաչատրյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հունվար 13,2020 22:33

Արձագանքելով «Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ» վերտառությամբ բալային համակարգի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի հրապարակմանը՝ չեմ կարող չհարցնել.

«Հարգելի տիկին Զոհրաբյան, ո՞վ է պատասխան տալու անցած տարում խաղաղ պայմաններում պատահարներից 340 զոհվածների և 6809 վիրավորների համար, որոնցից մի քանի հարյուրը ցմահ կմնան հաշմանդամ։ Ինչու՞ եք փորձում ապակողմնորոշել մեր քաղաքացիներին ենթադրություններով, առանց սպասելու նոր համակարգի արդյունքներին՝ վիճակագրությանը։ Ի գիտություն ասեմ, որ զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի են ունենում հենց ասֆալտապատ ծածկույթով և լավ կահավորված ճանապարհներին։ ԵՎ արդյո՞ք Ձեր մեջ հարց չի առաջանում, թե ինչու՞ մեր բողոքող վարորդներից շատերը ՀՀ սահմաններից դուրս դառնում են օրինապահ, կարգապահ ու խիստ զգուշավոր, իսկ մեր երկրում, դեռևս որոշների համար կարգապահ լինելը հարգի չէ։

Լավ կլիներ, որպես մեծ լսարան ունեցող պատգամավոր, կոչ անեիք երթևեկության մասնակիցներին մշտապես պահպանել երթեւեկության կանոնները՝վտանգի տակ չդնելով և ուրիշների ,և սեփական կյանքը:Միգուցե այդ կոչով մեկ կյանք ավել փրկվեր։ Ձեր այն մտքին, որ Շումախերն անգամ չի կարող առանց խախտումների վարել, պետք է պատասխանեմ, որ այս օրենքի նպատակը հենց Ձեր նշած շումախերներին սանձելն է, և նրանք են հենց լինելու այս օրենքի թիրախը, որպեսզի անմեղ մարդիկ ճանապարհներին չդառնան նրանց թիրախը։ Այս օրենքը հենց շումախերներից պաշտպանելու միտում ունի»։

Եկե՛ք սպասենք Օրենքի կիրառման արդյունքներին, մասնագիտական վերլուծության ենթարկենք պրակտիկան, որից հետո պարզ կլինի շտկումներ անհրաժեշտ են, թե ՝ոչ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031