Քիչ առաջ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել վրաերթ, որից տուժել է միջին տարիքի մի կին։
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ, կնոջը տեղափոխել են հիվանդանոց անգիտակից վիճակում, գանգուղեղային ծանր վնասվածքով, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, պատրաստվում են գլխի վիրահատության։
Կնոջ ինքնությունը դեռ հայտնի չէ։
Կարդացեք նաև
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին. «Այսօր ժամը 12.20-ին Գյումրու շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում կնոջ են վրաերթի ենթարկել։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1962թ, ծնված կնոջը, որին տեղափոխել են Գյումրի Բ/Կ։ Վարորդը փախուստի չի դիմել, եղել է սթափ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































