Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փայլան. «Չնայած դատարանի որոշմանը՝ Թուրքիայում շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը». Ermenihaber.am

Հունվար 13,2020 23:07

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային  զինծառայության ժամանակ սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանի կայացրած նոր որոշմանը:

Նշենք, որ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:

Փայլանը նշել է, որ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, այնուամենայնիվ, երկրում դեռևս շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը:

«Սևակ Բալըքչըն սպանվել 9 տարի առաջ ապրիլի 24-ին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը նրա սպանությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման»,-ասել է մեջլիսի հայ պատգամավորը:

Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում իրենք ականատես եղան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժում է ազատազրկմամբ:

Փայլանը նկատել է, որ Թուրքիայում նրանք դեռևս չեն ապահովել այնպիսի միջավայր, շնորհիվ որի տեղի չունենան ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ:

«Ուստի անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,-ընդգծել է նա:

Պատգամավորը հույս է հայտնել, որ դատարանի վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում:

«13 տարի է, ինչ շարունակվում է Հրանտ Դինքի դատական գործը: Այս շաբաթ շարունակելու ենք Հրանտ Դինքի համար պայքարը»,-ասել է Կարո Փայլանը:

Հիշեցնենք, որ  Սևակ Բալըքչըի դատական գործը բողոքարկվել և կրկին քննության էր դրվել 2018թ.: Նոր դատավճռի արդյունքում մեղադրյալ Աղաօղլուին կալանավորել են հենց դատական նիստի ժամանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am/bianet.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031