Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. Կան զոհեր
Հունվար 24,2020 17:58
Share
Գերմանիայի հարավում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով կան զոհեր: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Դեպքը տեղի է ունեցել Բադեն-Վյուրթենբերգ դաշնային հողի Ռոտ-ամ-Զե քաղաքում: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ զոհվել է 6 մարդ:
Կասկածյալը ձերբակալվել է:
Ըստ առաջին տեղեկությունների՝ հանցագործությունը տեղի է ունեցել ընտանեկան հողի վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: