Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ին օժանդակողի նկատմամբ համաներում է կիրառվել. «Ա1+»

Փետրվար 21,2020 23:03

«Ա1+». «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է համաներում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր»-ի հետ հեռախոսազրույց ունենալու համար։  Գործը գտնվում էր նախաքննության փուլում։ Սկզբում Կարեն Խաչատրյանը կալանավորվել էր, այնուհետեւ գրավով ազատ արձակվել։

Հիշեցնենք, որ համաներումը կարող էր կիրառվել միայն այն դեպքում, երբ տուժող կողմը չառարկեր։

Գործով տուժողները` այդ թվում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը,  չէին առարկել, որ համաներում կիրառվի գործով նախաքննության ընթացքում գտնվող  մեղադրյալների նկատմամբ։

«Մի դեպքում տուժող կոչված Վալերի Օսիպյանը հայտարարում է ընկեր եմ կորցրել, առարկում եմ,  մեկ այլ դեպքում չի առարկում, երեւի մոռանում է, որ ընկեր է կորցրել»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվում էին նաեւ Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը։ Նրանց մասով գործը դատաքննության փուլում է։  Այս դեպքում արդեն Վալերի Օսիպյանը առարկություն էր ներկայացրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829