Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ արտաքին հետախուզությունը լավ չի աշխատում. առավելագույնս պետք է ճշտած լինեին՝ ով է ԱԱԾ-ին ծաղրողը». Ավետիք Իշխանյան

Փետրվար 27,2020 22:40

«Նախ առաջին հերթին, շատ կարեւոր հարց է, որ պետք է պարզել, թե արդյոք իսկապես այդ անձնավորությունը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, արդյոք եղել է ընդհանրապես Ադրբեջանի քաղաքացի, իսկ եթե ոչ առաջինն է, ոչ՝ երկրորդը, ուղղակի Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ուղարկված մի անձնավորություն եկել է, նկարահանում է արել, դա մի խնդիր է, որը նույնպես կապ ունի մեր երկրի անվտանգության հետ: Նշանակում է՝ մեր արտաքին հետախուզությունը լավ չի աշխատում, որովհետեւ արտաքին հետախուզությունը առավելագույնս ճշտած պետք է լիներ՝ ով է այդ անձը: Իսկ եթե պարզվի, որ նա Ադրբեջանի քաղաքացի էր կամ հատուկ ծառայության աշխատակից, ուրեմն կարելի է արձանագրել, որ մենք անվտանգության ծառայություն որպես այդպիսին, չունենք:

Մի ծառայություն է, որը զբաղված է ավելի շատ ներքին խնդիրներով եւ կատարում է վարչապետի հանձնարությունները, այսպես կոչված, կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելու համար մարդկանց ասֆալտին փռելու, դիմակավորված մարդկանց ահաբեկելու համար, քան ամենակարեւորը՝ ՀՀ ազգային անվտանգությունը պահպանելու համար… ամեն դեպքում ԱԱԾ-ն կաղում է, որովհետեւ այդ ծառայությունը պետք է զբաղվի ոչ թե իշխանության ամրապնդմանը նպատակաուղղված ներքին խնդիրներով, ինչպես ԿԳԲ-ն, այլ պետք է լինի ազգային անվտանգության ծառայություն, որը ոչ միայն ներքին, այլեւ արտաքին անվտանգությամբ է զբաղվում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին ԱԱԾ-ում այդ մասին նախապես տեղյակ չեն եղել, մինչդեռ իրավապահները, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ գրեթե ամեն օր «ասֆալտին են փռում» կամ բերման ենթարկում նախկին իշխանության հետ կապ ունեցող անձանց, ինչպես օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանին եւ տարբեր այլ գործիչների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829