Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի ընտրությունները

Ապրիլ 16,2020 12:35 Share

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Հայտարարության համաձայն՝ «Վրաստանը  աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ լուծմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա»:

«Վրացական կողմը չի ճանաչում ինչպես Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված անկախությունը, այնպես էլ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն համանման հայտարարությամբ հանդես էր եկել նաև ապրիլի 1-ին՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլից հետո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել