Լրահոս
Օրվա լրահոսը

Հոր և երկու զավակների՝ 9-րդ հարկից ցած նետվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մայիս 05,2020 15:04 Share

2020 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 07:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի 91 շենքի բակում 3 մարդ ընկած է գետնին, որոնցից 2-ը երեխաներ են:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և շենքի բակում հայտնաբերել տղամարդու և մանկահասակ երեխաների դիեր:

Պարզվել է, որ նշված շենքի բակում հայտնաբերված անձանցից մեկը նույն շենքի բնակիչ է՝ ծնված 1980թ., իսկ մանկահասակ երեխաները վերջինիս երեխաներն են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ (ինքնասպանության հասցնելը) հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդու նախկին կինը և երեխաները, տղան՝ ծնված 2013թ., իսկ աղջիկը՝ ծնված 2015թ., հյուրընկալվել են նշված հասցեում:

Քննությամբ ձեռք բերված նախնական  տվյալների համաձայն՝ երեխաների հայրն է տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից, դուրս նետել զավակներին, ապա նաև ինքն է նետվել:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, առաջ են քաշվել մի շարք վարկածներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031