Լրահոս
Օրվա լրահոսը

9-րդ հարկից ցած նետված տղամարդու եւ երեխաների դիերն առաջինը տեսել է մի կին. Ինչ են պատմում հարեւանները

Մայիս 05,2020 12:16

Այսօր ՀԱԹ Բ2 թաղամասում բացահայտված ինքնասպանությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գիշերը: Տղամարդը, որը ինքնասպանություն է գործել` իր հետ 9-րդ հարկից ցած նետելով նաեւ իր երկու՝ 8 եւ 5 տարեկան երեխաներին, վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Այս մասին Aravot.am-ին պատմեցին հարեւանները:

Նրանց խոսքով, նա սպա էր, սակայն ներկա պահին չէր աշխատում, բնակվում էր կնոջ հետ: Կինը նույնպես տանն է եղել, եւ ըստ հարեւանների, ամենայն հավանականությամբ քնած է եղել: Aravot.am-ի հարցին, թե հարեւանները որեւէ աղմուկ չե՞ն լսել, ի վերջո, երկու երեխաներին իր հետ վայր գցելով՝ հնարավոր չէր որեւէ աղմուկ չլսվեր, մեր զրուցակիցն ասաց, որ չեն լսել:
Ինքնասպան եղած տղամարդուն հարեւանները բնութագրում են հանգիստ հոգեվիճակ ունեցող անձնավորություն, որը մշտապես երեխաների հետ զբաղվում էր, բակում խաղում: Վերջերս էլ հարեւանները նրան տեսել են բակում, երեխաների հետ խաղալիս:

Մահացած հորը եւ երեխաներին առաջինը հայտնաբերել է շենքի հարակից հացի արտադրամասում աշխատող մի կին: Նա, մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան, աշխատանքի գալիս, տեսել է բերանքսիվայր ընկած տղա երեխային եւ դեմքով գետնին ընկած աղջկան եւ ձեռք ու ոտքն ամբողջովին ջարդուփշուր եղած տղամարդուն: Կինը տեսել է նաեւ, ինչպես են շները հարձակված եղել աղջիկ երեխայի վրա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետեւ ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031