Լրահոս
Օրվա լրահոսը

2 երեխաների հետ իրեն ցած նետած տղամարդը Երեւանի պատմության թանգարանի աշխատակից է եղել

Մայիս 05,2020 13:03 Share

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասում տեղի ունեցած տղամարդու եւ իր երկու մանկահասակ երեխաների ինքնասպանության լուրը ցնցել է հարեւաններին: Նրանք չեն կարողանում հավատալ կատարվածին:

Ինքնասպանություն գործած տղամարդու շենքի լիազոր Վահրամ Այվազյանը Aravot.am-ին պատմեց, որ գիշերը 03:00-ի սահմաններում հարեւաններից մեկը լսել է ուժեղ դրմփոց, նույնիսկ պատուհանից է նայել, բայց ոչինչ չի նկատել.

«Կինը տանը քնած է եղել, այսօր առավոտյան ոստիկանների հետ նրան քնից մի կերպ ենք հանել: Շոկի մեջ է: Իրենք երեկ ամուսիններով իրենց երեխաների հետ այգում զբոսնում էին: Այդ տղան շատ շփվող էր, բայց վերջին ժամանակահատվածում պասիվ էր: Նորմալ կիրթ տղա էր, պարզապես այս վերջին ժամանակներն իրեն մի քիչ մեկուսացած էր պահում: Ոսկի երեխաներ էին, իսկ ինքը՝ որպես ծնող շատ հոգատար է եղել, երեխաներով միշտ զբաղվել է: Կինը համեստ, խելոք աղջիկ է: Մահացածը մայր ուներ, եղբայր ուներ, վերջիններս վարձով են ապրում, երկու եղբայր կոնֆլիկտ ունեին, իսկ հայրը երկու տարի առաջ էր մահացել»:

Մահացածի շենքը սպասարկող «Արսեն» համատիրությունից տեղեկացանք, որ նա հրաժարվել է վճարել կոմունալները (տան վարձը), նույնը փաստեց շենքի լիազորը՝ Վահրամ Այվազյանը՝ պնդելով, որ վճարելուց հրաժարվելը կապ չի ունեցել սոցիալական վիճակի հետ, որովհետեւ մահացածը սոցիալապես ապահով վիճակում է եղել. «Սոցիալապես նորմալ վիճակում են եղել, որպես զինվորական՝ ռուսական թոշակ էր ստանում, քաղաքապետարանի թանգարան էր նաեւ մտել աշխատանքի»:

Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ նշված անձը անցած տարի մի քանի ամիս աշխատել է Երեւանի քաղաքապետարանի պատմության թանգարանում: Իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ անցած տարվա աշնանը նշված անձը երեխայի հետ իր մոտ է գնացել էքսկուրսավարի հաստիքում աշխատանք գտնելու համար, բայց այդ հաստիքն արդեն զբաղված է եղել:

Մեր զրուցակցի խոսքով՝ նշված անձը Երեւանի մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող է եղել եւ իր պրակտիկանտներից պետք է լիներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031