Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը

Մայիս 29,2020 11:43

Մայիսի 26-ին 81 տարեկանում մահացել է ռեժիսոր և սցենարիստ Սամվել Գասպարովը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա ընկերը՝ Uzbekistan Armenian Magazine-ի գլխավոր խմբագիր Գեորգի Սաակովը:

«Սամվել Վլադիմիրովիչին բնորոշ չէր պարտվել, բայց այդ գրողի տարած կորոնավիրուսը նա հաղթահարել չկարողացավ… Շուտափույթ ապաքինում նրա կնոջը՝ դերասանուհի Նատալիա Վավիլովային, խորը ցավակցություններ մեր Աննուշկային, բոլոր հարազատներին և մերձավորներին»,- ասվում է նրա գրառման մեջ:

2019թ. հաղորդվում էր, որ Գասպարովը տառապում է ստամոքսի ծանր հիվանդությամբ և մշտապես գտնվում էր բուժման մեջ:

Գասպարովի նկարահանած հայտնի ֆիլմերից են «Մոռացեք «մահ» բառը», «Մահվան կոորդինատները», «Առանց հատուկ ռիսկի»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031