Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել; Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում:

Հուլիս 10,2020 21:01

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին:

Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել: Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում: Փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ընտանիքի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել մանրամասն տեղեկություններ անհետանալու և դրա հնարավոր վարկածների մասին:

Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի նախ այս դեպքը արագ բացահայտելու և քաղաքացուն իր ընտանիքին վերադարձնելու համար, իսկ առհասարակ’ սահմանամերձ համայնքներում իրազեկման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նույնպես տեղեկացված է, և հուսով ենք շուտով դրական տեղեկություններ կստանանք Նարեկ Սարդարյանի մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031