Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեղանին իշխանության կողմից կիրառվող քաղաքական շանտաժ է, որն ուղղված է և՛ խորհրդարանին, և՛ արտաքին դերակատարներին». Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 28,2026 23:20 Share
Աջակցեք aravot.am-ին

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է․

Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է նոր Սահմանադրություն ընդունելու իր ծրագիրն ու ժամկետները (2027-2028 թթ.): Ըստ էության, սեղանին իշխանության կողմից կիրառվող քաղաքական շանտաժ է, որն ուղղված է և՛ խորհրդարանին, և՛ արտաքին դերակատարներին։

Ինչ է թաքնված այս գործընթացի հետևում.

▪️Ուղերձ Ադրբեջանին

Գործընթացը տանում ենք հստակ ժամանակացույցով՝ հրաժարվելու Անկախության հռչակագրի հղումից։

▪️Ճնշում խորհրդարանի վրա

Անհրաժեշտ է 7 ձայն։ Հաշվարկն այն է, որ մանդատը կորցնելու վախից դրդված՝ ընդդիմադիր դաշտում կգտնվեն մարդիկ, ովքեր կքվեարկեն, որ խորհրդարանը չցրվի։

▪️Արտահերթ ընտրությունների սցենարը

Եթե ձայները չլինեն, կգնան նոր ընտրությունների՝ վստահ լինելով, որ թուլացած ընդդիմությունն այլևս նույն ձայները չի հավաքի։

Սա սահմանադրական փոփոխության հարց չէ, այլ իշխանությունը պահելու և արտաքին պահանջները բավարարելու հաշվարկված ռազմավարություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031