Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ Համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ բարդ

Օգոստոս 05,2020 18:50

«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է բարելավել»,- պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ օգոստոսի 4-ին հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված ակտիվ դեպքերի թիվը պակաս է 8000-ից, և բոլոր ցուցանիշներով մոտեցել ենք մայիսի վերջին և հունիսի սկզբի շաբաթվա ժամանակ արձանագրված թվերի մակարդակին․ «Բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումները իրենց հետ բերել են վատ լուրեր։ Իսկ վատ լուրն այն է, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ մեր սիրելի քաղաքացիները, թվերի այս անկումը, վարակի աճի տեմպի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ, և նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ շատերին թվում է, թե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարված է։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Նախորդ օրը մենք ունեցել ենք 288 նոր դեպք, իհարկե՛, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց սա դեռևս հսկայական թիվ է։ Եվ այս առումով կարող ենք ասել, որ համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը այս իրավիճակին չլինի պատշաճ՝ այն առումով, որ մենք առավել մեծ ջանքեր գործադրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու ուղղությամբ, մենք կարող ենք նորից իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակը, որը ինչպես հայտնի է, մեր համաճարակային իրավիճակի պիկն էր և գագաթնակետը»։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ գտնվում ենք նույն վտանգներին հանդիման, ինչ մայիսի կեսերին․ «Համաճարակի դեմ պայքարը կառավարության և հանրության համագործակցության պարագայում կարող է լինել առավելագույնս արդյունավետ։ Այս պարագայում կառավարությունը պիտի շատ հստակ ձևակերպի ուղերձները, թե ինչ է պետք անել համաճարակի տարածումը կանխելու համար, և քաղաքցիները պետք է արձանագրեն կառավարության այդ կոչերին։ Եվ ըստ այդմ, մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը, և հիմա՝ այս լավատեսության ֆոնին, շատ ավելի խստորեն պետք է դնենք խնդիրը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Որևէ կասկած չկա, որ մեր հակահամաճարակային կաննոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը՝ բաց և փակ տարածքներում։ Եվ մենք պետք է խստորեն հետևենք այս կանոնների պահպանմանը։ Իհարկե՛, բացի կոչերից, հորդորներից նաև վարչական մեթոդներ են կիրառվելու, և ոստիկանությունը շարունակելու է հետևել, որ քաղաքացիները պատշաճ ձևով պահպանեն այս կանոնները, որովհետև սիրելի՛ հայրենակիցներ, մենք իրապես ստացել ենք շանս, ստացել ենք հնարավորություն հաղթահարելու այս վիճակը, և այս վիճակի հաղթահարումը կախված է մեզնից յուրաքանչյուրից, ձեզնից յուրաքանչյուրից։ Եվ ես հույս ունեմ, որ մենք նախանձախնդիր կգտնվենք այս իրավիճակում, և կկարողանանք իրար աջակցել, որպեսզի այս իրավիճակը օր առաջ, րոպե առաջ հաղթահարվի»։

 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31