Լրահոս
Գիտե՞ս, որ…
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

Ոստիկանները հրահանգ էին ստացել լրագրողներին չթողնել մուտք գործել ԱԺ բակ

Օգոստոս 18,2020 22:22 Share

Այսօր հանուն Ամուլսարի եւ Ջերմուկի պահպանության շարժման աջակից ծնողները հավաքվել էին Ազգային ժողովի այգում, որտեղ իրենց երեխաների հետ զբոսնելով խաղաղ ակցիա էին անում հանուն Ամուլսարի եւ Ջերմուկի պահպանության:

Սակայն ակցիան լուսաբանելու գնացած լրատվամիջոցները սկզբում անակնկալի եկան: Ոստիկանները լրագրողներին չէին թողնում մուտք գործել ԱԺ բակ՝ այդպես խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը կատարել: Մեր հարցերին ի պատասխան, նրանք նշում էին, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն է այդպես հրահանգել: Տեւական բուռն «բանակցություններից» հետո, այնուամենայնիվ, լրագրողները հաջողության հասան: Ոստիկանները նրանց մեկ առ մեկ ցուցակագրելով թողեցին ներս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել