Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մանուկյանը Մեքսիկայի դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցին

Նոյեմբեր 03,2026 15:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Կարևորում եմ Հայաստանի ու Մեքսիկայի խորհրդարանականների միջև անմիջական գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը․ ողջունելով Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին՝ ասել է ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Մեսրոպ Մանուկյանը։

Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում կայացած հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Վոլոդյա Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը, Շիրազ Մանուկյանը, Գարիկ Սարգսյանը, Նելլի Բավեյանը, Ռուստամ Բաքոյանը, Հասմիկ Ենգոյանը և Անդրանիկ Գևորգյանը։

Բարեկամական խմբի անունից Մեսրոպ Մանուկյանը երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։ Պատգամավորը ողջունել է դեսպանի՝ Երևանի պետական համալսարանում մեքսիկական մշակույթը ներկայացնելու նախաձեռնությունը։ Այս համատեքստում Մեսրոպ Մանուկյանն Էդուարդո Վիլեգաս Մեխիասի ուշադրությունը հրավիրել է Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցին՝ կարևորելով միջազգային ատյաններում դրա բարձրաձայնումը։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է Մեքսիկայի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։

Ողջունելով դեսպանին՝ բարեկամական խմբի անդամները նշել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն ու Միքսիկան ունեն շատ ընդհանրություններ։ ԱԺ պատգամավորներն ընդգծել են երկու երկրների միջև մշակութային, զբոսաշրջության, տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացման ներուժի արդյունավետ օգտագործումը։ Կարևորվել է Հայաստանում Մեքսիկայի դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանին մանրամասներ են ներկայացվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացից, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել