Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի քաղաքապետ․ Հսկողությունը պիտի մեծացվի, եւ ինչպես պատկան մարմինները, այնպես էլ քաղաքացիները պետք է դասեր քաղեն եղածից․ «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 05,2020 11:15

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի կարծիքով՝ ՀՀ պատկան մարմիններն ամեն ինչ կանեին, որ թունավորման հայտնի դեպքը տեղի չունենար, բայց եթե տեղի է ունեցել, նշանակում է՝ մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ տեղ ինչ-որ բան լավ չի վերահսկել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խուդաթյանը վստահություն հայտնեց, որ իրավապահները կտան այն հարցի պատասխանները, թե ում գործողությունների շրջանակում էր դա, եւ ովքեր են իրական մեղավորները:

Դեպքի վերաբերյալ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

– Պարո՛ն Խուդաթյան, ընդհանուր առմամբ, ի՞նչ իրավիճակ է քաղաքում, հաշվի առնելով թունավորման, նաեւ մահերի թիվը՝ մարդկանց մոտ խուճապ նկատվո՞ւմ է:

– Չէի ասի՝ խուճապ, ավելի շատ տրամադրության անկում կա քաղաքում, որովհետեւ տեղի ունեցածը քաղաքի համար սարսափելի դեպք է, մեր 9 քաղաքացի մահացել է:

– Տեղյա՞կ եք՝ երեկ նոր դեպքեր արձանագրվել են, թե՝ ոչ:

– Վերջին ժամերի տվյալներով՝ նոր դեպքեր չեն արձանագրվել, 25 դեպք է, որոնցից 9՝ մահվան ելքով:

– Բոլոր տուժածները Արմավիրի՞ց են թե՞ նաեւ մարզի այլ քաղաքներից:

– Եթե չեմ սխալվում, մեր մարզում գրանցված դեպքերը հենց մեր քաղաքից են, կոնկրետ 9 մահերը Արմավիր քաղաքից են:

– Հնարավո՞ր է՝ տուժած ընտանիքներին հանդիպած լինեք, ի՞նչ են պատմում նրանք:

– Մահացածներից մեկը Քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցներից է եղել, մեկ այլ աշխատակից էլ այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Մահացած աշխատակցի հոգեհանգստին եմ մասնակցել, պատմել են այն, ինչը հայտնի է. օգտագործել են խմիչք, որը ձեռք են բերել այն տնտեսվարողից, որի մասին Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, հիմնականում դա է եղել:

– Ինչ-որ ընդհանուր միջոցառման մասնակցե՞լ են:

– Չէ-չէ, բոլոր մարդկանց միավորել է այն, որ խմիչքը գնել են նույն մարդուց, մասշտաբային միջոցառում չի եղել, նույն վայրում չեն թունավորվել:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն հետագայում նման սցենարից խուսափելու համար:

– Հսկողությունը պիտի մեծացվի, եւ ինչպես պատկան մարմինները, այնպես էլ քաղաքացիները պիտի դասեր քաղեն եղածից: Եվ խոսքը չի վերաբերում միայն խմիչքին, մենք այն օրը զրուցում էինք այն մասին, որ կան մարդիկ, ովքեր նույն կերպ թխվածքաբլիթ կամ չիր են արտադրում ու վաճառում… Հազարավոր օրինակներ կան մեր երկրում, որոնցից ամեն դեպքում, պետք է զգուշանալ:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930