Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն իր լիազորությունների մի մասը փոխանցել է Սամվել Բաբայանին

Սեպտեմբեր 09,2020 14:38 Share

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր լիազորության մի մասը փոխանցել է Անվտանգության խորհրդին: Այս մասին այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

Դա արվել է ԱՀ նախագահի հրամանով: «Դա իր իրավունքն է, թե որ մասով մեզ լիազորի: Դա ամբողջովին գաղտնի է՝ նախագահի հրամանից ելնելով։ Լիազորությունները տված են այնքան, ինչքանով պետք է: Դա նախագահն ինքն է որոշում, թե իր գործունեության ո՞ր չափը մեզ վստահի»,- ասաց Սամվել Բաբայանը:

Նա այնուհանդերձ որոշ մանրամասներ հրապարակեց. «Մենք լիազորված ենք ամեն հարցով՝բնապահպանությունից սկսած, գյուղապետով եւ բոլոր ոլորտներով իրավունք ունենք ստուգել, նայենք՝ ի՞նչ է կատարվում եւ այլն։ Չկա այնպիսի ոլորտ, որը մեզ արգելված է գործունեությունը ծավալել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930