Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆու «Խենթը» կթարգմանվի անգլերեն

Սեպտեմբեր 09,2020 20:30 Share

Րաֆֆու «Խենթը» վեպն առաջին անգամ ամբողջովին կթարգմանվի անգլերեն, հայտնում է Sophene գրախանութի Twitter-ի էջը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Րաֆֆու «Խենթը» կթարգմանվի անգլերեն։ Գիրքը լույս կտեսնի վեպի ստեղծման 140-ամյակի առթիվ՝ 2020թ․ նոյեմբերին»,- ասված է հայտարարության մեջ։

Գրախանութի էջում նշվում է նաև, որ գիրքը 1950թ․ մեկ անգամ արդեն թարգմանվել է անգլերեն, սակայն թարգմանիչը սյուժետային փոփոխություններ է կատարել, կրճատել որոշ հատվածներ, ուստի այս թարգմանությունը առաջին լիարժեք անգլերեն թարգմանությունն է։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930