Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ․ Վերջին շաբաթում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ

Սեպտեմբեր 22,2020 15:28

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ մեկ շաբաթում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՀԿ տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 14-ից 20-ը աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 1 998 897 նոր դեպք, իսկ 36 764 մարդ էլ մահացել է։

Նախորդ շաբաթվա տվյալների հետ համեմատած՝ հաստատված դեպքերի աճը կազմել է 6 տոկոս, իսկ մահացության ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930