«Երկու կողմերն էլ որոշ առումով գտնվում են փակուղու մեջ»,- «Հոդված 3»-ի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանին չհաջողվեց բլից-կրիգ կատարել և մեծ կորուստներ է կրել․ «Ցանկացած հրադադար դադար է։ Այն կարելի է օգտագործել պատերազմի համար, վերակազմավորվելու, հանգստանալու, հետագային տարբեր կերպ պատրաստվելու համար։ Եվ պետք է փորձել այս հումանիտար հրադադարը վերածել ավելի երկարաձգվածի հետ, փորձել ինչ-որ բան խոսել»։
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Ադրբեջանում բանակին հրամաններ են տալիս իշխանությունները, որոնք զինվորականներ չեն․ «Հիմա բանակցությունները ռազմական գործողությունների մաս են կազմում, և ռազմական գործողությունները՝ բանակցությունների։ Ադրբեջանը բանակցությունների հետ մեկտեղ ռազմական միջոցներով փորձում է Հայաստանի և Արցախի վրա ճնշում գործադրել, և դա այժմ իրականություն է։ Կարծես թե այլևս այդպես է լինելու։ Այսինքն՝ ռազմական տրամաբանությունը ներառվում է բանակցությունների տրամաբանության մեջ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































