Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համբերությունն անպարագիծ չէ, Արցախը մերն է». Հալեպահայերը հուժկու ցույց են անում

Հոկտեմբեր 25,2020 20:43

Հոկտեմբերի 25-ին Սիրիայի ժամանակով երեկոյան 6:30-ին Հալեպի Ազիզիե հրապարակում հուժկու ցույց է մեկնարկել՝ ի զորակցություն Արցախի եւ Հայոց բանակի: Մեր սիրիահայ հայրենակիցները նշում են, որ Սիրիայի հայերը, մասնավորապես հալեպահայերն իրենց մարմինների վրա են զգացել վարձկան ահաբեկիչների հրեշագործությունները, որոնք այսօր էլ կռվում են Հայաստանի եւ Արցախի դեմ, ու նրանց գոյությունը սպառնալիք է ոչ միայն հայության, այլեւ ողջ աշխարհի համար:

 

«Օսմանյան կայսրության ժառանգորդը համարվող Թուրքիան շարունակում է ոտնձգությունը եւ արյունալի գործողությունները Հայաստանի, Արցախի ու Սիրիայի դեմ, իսկ միջազգային կազմակերպությունները խցաններով փակել են իրենց բերանները, անտարբերության շղարշներով՝ ակնակապիճները… Թուրքիան օրը ցերեկով, լույս աչքով շարունակում է իր ոճիրները գործել:

Մենք պետք է հաղթենք, որովհետեւ այլ ելք չունենք, հակառակ դեպքում ի՞նչ երեսով պետք է նայենք մեր նորահաս սերունդների աչքերին…Եվրոպան, Ամերիկան եւ արաբական աշխարհը պետք է վերջապես հասկանան, որ մեր համբերությունն անպարագիծ չէ»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը՝ հավելելով՝ հաղթանակը մերն է, ու կոչ արեց՝ չկասկածել:

Սիրիահայերը պահանջում են ճանաչել արցախի անկախությունը եւ դատապարտել ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը: Նրանք վանկարկում են «Էրդողան ահաբեկիչ», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք», «Մենք խաղաղություն ենք ուզում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Գարլօ Օհանեանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031