«Նի-կոլ, դավաճա՛ն», «Ոստիկա՛ն, միացի՛ր». Այս վանկարկումներով Ազատության հրապարակում հավաքված հոծ բազմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը:
Փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը բանակցում է հավաքի կազմակերպիչներից Արծվիկ Մինասյանի հետ: Ոստիկանությունը վստահեցնում է, որ ժողովրդին բերել են բախման, Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս վիճակն է բերելու բախման, եթե չխոչընդոտեն, խաղաղ հավաք են անցկացնելու. «Ռազմական դրության հրավիրման հիմքը՝ ադրբեջանական ագրեսիան Արցախի սահմաններին այս պահին չկա: Հիմա պետք է առաջնորդվել «Հավաքների ազատության մասին» օրենքով: Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ինձ ասում: Եթե ես լինեի կառավարություն ու հա ռազմական դրություն պահեի, դուք պիտի առաջնորդվեիք դրանո՞վ: Չէ՞ որ պիտի Սահմանադրության եւ օրենքի դրույթը պահեք: Հիմա դուք ստիպում եք, որ բախում առաջանա, մի՛ արեք դա»:
Հիմա բարձրախոսի հարց են լուծում, որ դիմեն հավաքվածներին: Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ սա խաղաղ հավաք է ու կոչ արեց, որ բոլորը գան:
ԱԱԾ-ականներն են Ազատության հրապարակում, քիչ առաջ նաեւ վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները եկան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































