Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Սաղաթելյանին ձերբակալել են, որովհետև ինքը շնորհակալ չէ Նիկոլին կապիտուլյացիայի համար. Անժելա Էլիբեգովա

Նոյեմբեր 21,2020 11:41

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արա Սաղաթելյանին նույնպես ձերբակալեցին։ Երբ օրեր առաջ իր մասին զզվելի ֆեյք վիդեո էին սարքել (որը ոնց հասկացա ջնջեցին, էֆեկտ չտվեց), պատմել էի, որ պատերազմի առաջին օրերից հավաքվեց ու գնաց Ստեփանակերտ, որ իր փորձով օգնի տեղեկատվական քաոսի մեջ աշխարհին իրականությունը ցույց տալ։

Լցնում էր արտասահմանյան լրագրողներին իր ավտոյի մեջ, քշում էր սմերչ նկարելու։ Ռմբակոծությունների ժամանակ թաքստոց հաճախ չէր իջնում, բալկոնում կանգնում նկարում էր։

Հետո, երբ քիչ թե շատ Ստեփանակերտում արդեն սկսեց աշխատել մեդիա դաշտը, մարտերը հասան Սյունիք, դիսլոկացիան փոխեց Գորիս։ Էնտեղ իրավիճակը ցույց տալու համար։ Հետո էլ որպես կամավոր իր 50 տարեկանում գնաց հետ Արցախ։

Սա պատմում եմ նրանց համար, ով չի ճանաչում Արիկին։

Հիմա Սաղաթելյանին ձերբակալել են, որովհետև ինքը շնորհակալ չի Նիկոլին կապիտուլյացիայի համար։ Որովհետև սենց մարդկանց ֆոնին ավելի վառ ա երևում իրենց ապիկարությունը։ Դրա համար սկզբից ֆեյք վիդեոներով էին փորձում զրպարտել, հիմա էլ ձերբակալեցին։ Ու սա ամենահիմար բանն էր, ինչը կարող էին անել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30