Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Միշել դե Մեգդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին հայկական մայր տաճարի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնահատակ ոչնչացմանը՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։
Նա նշել է, որ հիշողության վայրերի և եկեղեցու ոչնչացումը պատմությունը ջնջելու փորձ է, իսկ հուշահամալիրի դեպքում՝ առավել ևս։
Ըստ նրա, Սուրբ Աստվածածին մայր տաճարը հավասարեցվել է հողին, հուշահամալիրն էլ ոչնչացվել է, որի սպիտակ մարմարյա զանգակատանը պահվում էր Դեր Զորից բերված մասունքարան։
Նա ընդգծել է հայ մշակութային-հոգևոր ժառանգության պաշտպանության առաջնահերթությունը և Բելգիայի ձայնի կարևորությունը՝ խաղաղությանն աջակցելու հետ միաժամանակ հիշատակի պաշտպանությունն ապահովելու համար։
Կարդացեք նաև
«Ազգային ճակատ»


















































