Լրահոս
Օրվա լրահոսը

Մտադրությունը և անմիջական գործողությունները խիստ տարբեր են․ Արթուր Սաքունցը՝ Ադրբեջանի հայտարարության մասին. «Ա1+»

Դեկտեմբեր 01,2020 23:50

Ինչ ընթացք կստանա Ադրբեջանի հայտարարությունը՝ հայտնի չէ, բայց չեմ կարծում, որ պատահական էր, քանի որ ռազմագերիների խնդիրների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին տեղեկությունները միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցներին տեղեկացվել էր։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ` «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը:

«Իրական մեխանիզմը, որով կարող է այդ մտադրությունը իրականացվել, դա Միջազգային Կարմիր խաչն է, դեռևս միջազգային Կարմիր Խաչից որևէ տեղեկություն չենք ստացել, որ Ադրբեջանական կողմից նման մեխանիզմ արդեն աշխատում է։ Մտադրության մասին հայտարարությունը և անմիջական գործողությունները խիստ տարբեր են»։

Իրավապաշտպանի խոսքով, եթե այդ մտադրությունը իրականցվի, սա նշանակում է, որ անկախ նրանից, թե մեզ մոտ քանի գերի կա, բոլորը բոլորի հետ փոխանակվում են, այսինքն՝ մենք վերադարձնում ենք մեզ մոտ եղած բոլոր գերիներին, իրենք վերադարձնում են իրենց մոտ եղած բոլոր գերիներին։

Իրավապաշտպանը պնդում է՝ հայկական կողմը մշտապես է շահագրգռված եղել գերիների վերադարձով, պարզապես դա կարող էր հնարավոր լինել, եթե ադրբեջանական կողմից այդ պատրաստակամությունը լիներ․

«Միջազգային Կարմիր խաչի կողմից, երբ կունենանք պաշտոնական հայտարարությունը, որ գերիների փոխանակման գործընթացը սկսվել է, կարող ենք վստահ լինել, որ այդ գործընթացը տեղից շարժվել է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031