Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Մենք չունենք արտոնություն որոշելու, թե երբ և որտեղ են կատարվում որոնումները». Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Դեկտեմբեր 02,2020 20:03

Մենք ստանում ենք շատ հարցեր Ղարաբաղյան հակամարտության սրացման առնչությամբ անհայտ կորածների որոնողական աշխատանքների վերաբերյալ։ Եվս մեկ անգամ ներկայացնում ենք մեր դերակատարությունն այս գործընթացում։

• Մենք ուղղակիորեն չենք մասնակցում որոնողական և դուրսբերման աշխատանքներին, սակայն որպես չեզոք միջնորդ ներկա ենք և մասնակցում ենք աճյունների արտահանձնմանը։

• Մենք աջակցում ենք այս գործողությունների հետ կապված քննարկումներին և օգնում կողմերին պատշաճ ընթացակարգերով ապահովել անվտանգ որոնում ու արժանապատիվ դուրսբերում, որպեսզի առավելագույնի հասցվի նույնականացման հնարավորությունը։

• Մենք չունենք արտոնություն որոշելու, թե երբ և որտեղ են կատարվում որոնումները։ Ընթացակարգերը և ժամանակացույցը նույնպես համաձայնեցվում են կողմերի և համապատասխան մարմինների միջև։ Հետևաբար, միայն նրանք կարող են հանրայնացնել նման տեղեկատվությունը։

• Արտահանձնումից հետո աճյունների նույնականացման գործընթացը կարող է տևել շաբաթներ։ Արդյունքում ստացված պատասխանները ընտանիքներին փոխանցում են կողմերի պատասխանատու ներկայացուցիչները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Մենք ստանում ենք շատ հարցեր Ղարաբաղյան հակամարտության սրացման առնչությամբ անհայտ կորածների որոնողական աշխատանքների...

Posted by International Committee of the Red Cross in Armenia on 2020 թ. դեկտեմբերի 2, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031