Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին մեղադրանք է առաջադրվել

Դեկտեմբեր 08,2020 20:10

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն տեղեկացրել էինք, որ 2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակված՝ ավտոմեքենայի սրահում գտնվող անձի կողմից՝ սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձով քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների և արցախցիների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ:

Տվյալ անձը ձերբակալվել էր, սակայն ավելի ուշ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա նա ազատ էր արձակվել:

Դեկտեմբերի 8-ին, վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչի կողմից տվյալ անձը՝ 1985թ. ծնված Ռ.Ա-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան առաջադրվել է մեղադրանք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին մեղադրանք է...

Posted by Gor Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031